Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

Ռոզացեա.կարմիր քիթ

Ռոզացեա.կարմիր քիթ

Չնայած գեղեցիկ հնչողությանը` այս հիվանդությունը կապ չունի  գեղեցկության  հետ: Այս հիվանդության ժամանակ հիվանդի քիթն ու այտերը հագեցած կարմիր գույն են ստանում: Սակայն  չպետք է մաշկի առողջ վարդագույնը շփոթել այս  հիվանդությանը հատուկ կարմրության հետ, որն առաջանում է արյունատար անոթների աշխատանքի խանգարման հետևանքով:

 

Հիվանդությունը համեմատաբար ուշ է բժիշկների հետաքրքրությանն արժանացել: 1812-ին, երբ Նապոլեոնի բանակը շարժվեց դեպի Ռուսաստան, անգլիացի բժիշկ Թոմաս Բեյթմանը հրապարակեց սենսացիոն հոդված, որում խոսվում էր մաշկի հանելուկային հիվանդության մասին. մարդու քիթն ու այտերը կարմրում, ապա ծածկվում են պզուկներով: Ինչի հետևանքով է այն առաջանում ու ինչով կարելի է բուժել` անհայտ է:

 

Մինչ Բեյթմանը, ռոզացեան ոչ ոք լուրջ չէր ընդունում: Այն ընդամենը տհաճ կոսմետիկ թերություն էին կարծում, որն առաջանում էր չափից ավելի հարբեցողության հետևանքով: Ֆրանսիացիներն այն անվանում էին «գինու պզուկներ»,իսկ անգլիացիները գերադասում էին «կելտերի անեծք» սահմանումը: Այն ժամանակներում ռոզացեայի դեմ կիրառում էին սառը թրջոցներ ու արյուն  էին բաց թողնում: Դժբախտ հիվանդները ժամեր էին անցկացնում սառցե թրջոցներով կամ դեմքներին փակցրած տզրուկներով, թույլ էին տալիս կտրվածքներ անել, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Փոփոխություն չէր լինում: Միայն XIX դարում բժիշկները համոզվեցին, որ ալկոհոլն այստեղ «մեղք չունի»: Իսկ XX դարում վերջապես պարզեցին հիվանդության մեխանիզմն ու կարողացան ինչ-որ կերպ բարելավել հիվանդի վիճակը:

 

Ցավոք, մինչ օրս գիտնականները չգիտեն ռոզացեայի առաջացման պատճառները: Միակ բանը, որ նրանց հաջողվեց ապացուցել, այն է, որ այդ հիվանդության նկատմամբ հակումը կարող է փոխանցվել ժառանգաբար:

 

Ռոզացեան հիմնականում պատահում է 30-ն անց մարդկանց մոտ, հատկապես`  մաշկի ու աչքերի բաց գույն ունեցողների հետ: Վիճակագրության համաձայն` կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:

 

Հիվանդությունն աննկատ է սկսվում: Սկզբում թվում է, թե  մաշկի անոթները բուռն կերպով են արձագանքում նույնիսկ աննշան թվացող ազդակներին: Բավական է, ասենք, մեկ գավաթ տաք թեյ խմել կամ էլ կծու բան ուտել, բաղնիք գնալ կամ էլ նյարդայնանալ և, քիթն ու այտերն իսկույն կարմրում են: Ու որքան հիվանդությունը խորանում է, այնքան այդ կարմության տևողությունը երկարում է: Այս փուլում լուրջ հիվանդություն նկատել կարող է  միմիայն մաշկաբանը:

 

Ժամանակի ընթացքում ռոզացեան խորանում է: Մաշկի նորմալ, բնական  գույնն այլևս չի վերականգնվում, ախտահարված հատվածները ծածկվում են վարդագույն կորյակներով ու կապտավուն անոթներով: Դեմքը կարգի բերել օգնում են սպիտակեցնող դիմակները կամ էլ պզուկների դեմ միջոցները: Ամեն օր մաշկի թերությունը տոնային քսուքով քողարկելու անհրաժեշտություն է առաջանում: Այս շրջանում է, որ հիվանդները լրջորեն անհանգստանում են առողջության համար ու  դիմում մասնագետի:

 

Եթե հիվանդությունը չբուժվի, անուշադրության մատնվի, ապա մաշկը կդառնա անհարթ, ընդգծված ծակոտիները լայնանում են, բազմաթիվ պզուկները սկսում են բորբոքվել, անգամ թարախակալել: Բարեբախտաբար, այսօր նման բարդություններ հազվադեպ են պատահում, բժիշկներին հաջողվում է հիվանդությունը կանխել վաղ շրջանում:

 

Ռոզացեա ախտորոշելը դժվար չէ: Եթե բացի կարմիր քթից ու այտերից մարդուն այլ բան չի անհանգստացնում, ապա դա հենց ռոզացեա հիվանդությունն է: Գլխավորն այս հիվանդությունը սովորական կորյակների հետ չշփոթելն է,որոնք սովորաբար հայտնվում են դեռահասության շրջանում: Ավելի լուրջ հիվանդություններից ռոզացեային նման է համակարգային կարմիր գայլախտն ու կարցինոիդային համախտանիշը:Նման հիվանդներին անմիջապես պետք է դիմել ռևմատոլոգի կամ ուռուցքաբանի:

 

Մաշկը կարմրում է, երբ  լայնանում են մակերեսային արյունատար անոթները: Ռոզացեայի դեպքում նույնն է լինում, սակայն մի տարբերությամբ. այդ անոթները ժամանակին չեն նեղանում:

 

Քանի որ քթի ու այտերի համար պատասխանատու է նույն նյարդը (եռորյակ), գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հենց այդ նյարդի սխալ աշխատանքն է հիվանդության պատճառ դառնում: Վերահսկողությունից դուրս մնացած անոթները սկսում են  տարօրինակ վարքագիծ դրսևորել:

 

Իսկ ինչո՞ւ է նյարդը նման կերպ պահում իրեն: Ահա այս հարցն է, որ մինչ օրս անպատասխան է մնացել: Դրա փոխարեն հայտնի են, այսպես կոչված, այն նպաստող գործոնները, որոնք  ժամանակի ընթացքում հանգեցնում են ռոզացեայի, իսկ եթե ռոզացեա արդեն կա, ապա` արագացնում  զարգացումը:

 

Դրանցից են`

 

  • սուրճի , թեյի ու կոֆեինի բարձր պարունակությամբ ըմպելիքների հաճակի կիրառումը,
  • շատ տաք, կծու, ապխտած ու համեմված ուտելիքների օգտագործումը (վրացական կամ չինական խոհանոց),
  • ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը (արև կամ սոլյարի),
  • ալկոհոլի չարաշահումը,
  • հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումը,
  • շատ տաք կամ էլ ցուրտ վայրերում երկարաժամկետ  գտնվելը:

 

Բացի այդ, բժիշկները հայտնաբերել են, որ ռոզացեային սովորաբար նախորդում են նյարդային խանգարումները (դեպրեսիա, նյարդային վիճակ), իմունիտետի խանգարումը, անոթային (մազանոթների շեղումներ), ստամոքս-աղիքային (ցածր թթվայնությամբ գաստրիտներ) կամ էլ ներզատիչ (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի կամ էլ մակերիկամների) գեղձերի հիվանդություններ,  խանգարումներ:

 

Գեղեցկությունը զոհեր է պահանջում

 

Ռոզացեայի թիրախը դեմքն է: Ոչ մի օրգան ու մարմնի այլ մաս այդ հիվանդությունից չի տուժում, սակայն դրանից հիվանդի վիճակը չի թեթևանում: Հիմնականում այս հիվանդությունը դառնում է դեպրեսիայի ու լուրջ բարդույթների պատճառ: Ուստի չարժե հիվանդությունը հասցնել ծայրահեղ վիճակի: Առաջին ախտանշանների դեպքում իսկույն դիմեք բժշկի:

 

Մինչ բուժում սկսելը պետք է ստուգվել ներզատաբանի, գաստրոէնտերոլոգի ու նյարդաբանի մոտ: Ուղեկցող հիվանդությունները կարող են արգելակել կամ բարդացնել բուժման ընթացքը: Եթե ամեն ինչ կարգին է, ապա կարելի է բուժումը սկսել:

 

Առաջին հերթին հարկավոր է վերանայել սննդակարգը. ռոզացեայի դեպքում արգելվում է այն ամենը, ինչը կարող է նպաստել անոթների լայնացմանը, այսինքն` տաք, ապխտած ու կծու սնունդը: Որոշ ժամանակով հարկավոր է հրաժարվել նույնիսկ  կոֆեին պարունակող ըմպելիքներից:

 

Երկրորդ` պահանջվում է հատուկ խնամք: Ոչ մի կոսմետիկա, որի բաղադրության մեջ ալկոհոլ, յուղ, ացետոն ու հորմոնալ հավելիչներ կան: Տվյալ դեպքում շատ օգտակար են սպիտակուցային ու բանջարեղենա-մրգային դիմակները: Լվացվելու ջուրը նույնպես պետք է գոլ լինի, մաքրող փրփուրները` «զգայուն մաշկի համար» մակնշմամբ:

 

Արևի դեպքում դուրս գալուց առաջ պետք է անպայման արևապաշտպան, իսկ սառը եղանակին` ցրտից պաշտպանող քսուք կիրառել:

 

Հարկավոր է վիտամինային թերապիա անցնել. արտաքին տեսքը բարելավելուն կօգնեն К, РР, В2, В6 վիտամինները, ասկորուտինը: Մաշկի ավելորդ յուղայնության ու վարդագույն կորյակների դեմ կարելի է կիրառել վիտամին А պարունակող նյութեր,օրինակ` իզոռետինոյին:

 

Հարկավոր է ախտահարված մաշկի հատուկ մշակում: Սկզբում` ռոզացեայի նախնական փուլում, օգտակար է մաշկը 1-2%-անոց բորաթթվով, 1-2% ռեզորցինի լուծույթով ու դեղաբույսերի եփուկով շփելը (եղեսպակ, երիցուկ): Մաշկի լիակատար վերականգնման համար օգտակար են ֆիզիոթերապևտիկ միջոցառումները.

 

  • կրիոմերսում, արվում է հեղուկ ազոտի միջոցով` օրումեջ, բուժման կուրսը` 15-20 օր,
  • դերմաբրազիա. սա մաշկի մշակումն է հատուկ հղկանյութերով, որ կատարվում է տեղային անզգայացմամբ դեպքում,
  • էլեկտրակոագուլացիա, լայնացած անոթների այրում հոսանքի միջոցով (պահանջվում է 20 սեանս):

 

Եվ վերջապես, հակամանրէ դեղամիջոցների կիրառում: Ինչպես փորձն է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ միջոցներն արդյունք տալիս են: Ռոզացեայի դեպքում առաջարկվում են տետրացիկլինային հակաբիոտիկներ ու մետրոնիդոզոլ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. vashaibolit.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ
ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ

Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...

Կոնտագիոզ մոլյուսկ. armeniamedicalcenter.am
Կոնտագիոզ մոլյուսկ. armeniamedicalcenter.am

Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային  վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...

Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...

Ծերություև և երկարակեցություն Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն Սալուտեմ 3.2021
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...

Բժշկի ընդունարանում Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...

Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Փսորիազ. ախտանշանները, բուժումը. armeniamedicalcenter.am
Փսորիազ. ախտանշանները, բուժումը. armeniamedicalcenter.am

Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...

Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը
Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը

Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...

Ախտորոշում
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Ուռուցքաբանություն Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Վիրաբուժություն Էսթետիկ բժշկություն
Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com
Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com

Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։  Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...

Վիրաբուժություն Պլաստիկ վիրաբուժություն
Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:

Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...

Վարակաբանություն
Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com
Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com

Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ